15:56 Ֆերգյուսոնը հարգում է համեստ մրցակցին | |
Անգլիայի գավաթի խաղարկությունում "Մանչեսթեր Յունայթեդին" բաժին է ընկել ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմ "Քրեվլի Թոունը": Սըր Ալեքսն այդ հանդիպումից առաջ նշել է, որ այսօր "Յունայթեդին" հեշտ պայքար չի սպասվելու. "Կապ չունի, թե թիմը որ լիգան է ներկայացնում, սա հեղինակություններ չճանաչող առաջնություն է": Իսկ այն հարցին, թե արդյոք Նանին խաղադաշտ դուրս կգա, Ֆերգին պատասխանել է. "Նանին փոքրիկ վնասվածք ունի և կմնա պահեստայինների նստարանին: Պորտոգալացին շուտ հարմարվեց անգլիական ֆուտբոլին, և շատ շուտով Մեսսիի և Ռոնալդուի հետ պայքարելու է "Ոսկե գնդակի" համար: Կրիստիանոն ունիկալ ֆուտբոլիստ էր, սակայն Նանին առավել շուտ ադապտացվեց, և շուտով կդառնա լավագույններից մեկն աշխարհում": Իսկ վերջում հավելենք, որ Նանին Անգլիայի առաջնությունում խփել է 9 գնդակ և կատարել գոլային 12 փոխանցում:
| |
|
Total comments: 0 | |