Home » 2011 » Փետրվար » 2 » "Ֆիորենտինան" համաներում է շնորհել Մուտուին
22:50
"Ֆիորենտինան" համաներում է շնորհել Մուտուին
"Մանուշակների" ղեկավարությունը մտադիր է երկրորդ հնարավորությունը տալ ռումինացի հանրահայտ ու սկանդալային հարձակվող Ադրիան Մուտուին: "Ֆիորենտինայի" ղեկավարները ծրագրել էին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել իտալական "Բարիի" հարձակվող Պաուլո Բարրետոյին, սակայն գործարքը չստացվեց, քանի որ Բարրետոն վնասվածք ստացավ:
Ինչպես հաղորդում է Football Italia ռադիոկայանը, այժմ "Ֆիորենտինայի" սեփականատեր Անդրեա դելա Վալեն պատրաստ է համագործակցել Մուտուի հետ, ով մի քանի շաբաթ առաջ հեռացվել էր մարզումներից, քանի որ անհիմն կերպով մի քանի անգամ բաց էր թողել թիմի մարզումները: Ռումինացին արդեն հրապարակավ ներողություն է հայտնել ակումբից, իր խաղընկերներից ու մարզչից, ինչպես նաև խզել է իր հարաբերություններն  գործակալի հետ: Հավելենք, որ այս մրցաշրջանում Մուտուն Իտալիայի Ա Սերիայի առաջնությունում մասնակցել է 6 խաղի և խփել 1 գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0