Home » 2011 » Փետրվար » 18 » "Գանձասարը" կմեկնի Թուրքմենստան
09:06
"Գանձասարը" կմեկնի Թուրքմենստան
Թուրքմենստանում փետրվարի 20-ից 28-ը  կանցկացվի այդ երկրի նախագահի` ֆուտբոլային գավաթի հերթական խաղարկությունը, որին, ինչպես արդեն հայտնի է, կմասնակցի Կապանի "Գանձասարը": Հանդիպումները տեղի կունենան Աշգաբադի "Օլիմպիական" և "Ահալ" մարզադաշտերում:
Հավելենք, որ այսօրվա դրութամբ իրենց մասնակցությունը մրցաշարին բացի կապանյան թիմից հաստատել են նաև Մախաչկալայի "Անժին" և Չերոպեվեցի "Շեկսնան" ( 2-ն էլ Ռուսաստան), "Ռիգար-Տադազը" (Տաջիկստան), "Ալթին Ասիրը", "Նեբիթչին" և "Մերվը" (3-ն էլ Թուրքմենստան): Մնացած թիմերը մասնակցության հարցում կկողմնորոշվեն մոտ օրերս, իսկ մենք էլ Ձեզ կտեղեկացնենք այդ մասին:
Հավելենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը հասնում է 35 հազար ամերիկյան դոլլարի:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 488 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0