Home » 2011 » Փետրվար » 24 » Գատուզոյի կարծիքով ինքը մեկ ամսով հայտնվել է ճաղերի ետևում
22:54
Գատուզոյի կարծիքով ինքը մեկ ամսով հայտնվել է ճաղերի ետևում
Իտալական "Միլանի" իտալացի կիսապաշտպան Ջենարո Գատուզոն խոստովանել է, որ իր համար շատ դժվար է  համակերպվել  այն մտքի հետ, որ չորս խաղով որակազրկվել է:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն նման որոշում կայացրեց  "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած անգլիական "Տոտենհեմի" հետ խաղից հետո, որն ավարտվել է 0:1 հաշվով հյուրերի հաղթանակով:
Այս կապակցությամբ Գատուզոն լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ իր խոսքում նշել է. "Ես վատ պահեցին ինձ, բայց այստեղ հարգանքն է կարևոր: ՈՒԵՖԱ-ն ինձ չորս խաղով  որակազրկեց, ինձ համար դա մեկ ամիս բանտարկության է հավասարազոր: Ցանկանում եմ պատասխան հանդիպումը տեսնել, բայց չարժե դա անել, քանի որ "Ուայթ Հարթ Լեյնում" 37 հազար երկրպագու կլինի,  և ես կարող եմ 37 հազար կապտուկ ստանալ: Անտոնիո Կասանոն դեպքից հետո ինձ ասաց. "Դու այնպիսի հրաշալի օրինակ ցույց տվեցիր մյուսներին, որ ես պետք է քո ուսուցիչը լինեմ": Իմ սկզբունքն է` հարգիր նրանց, ովքեր քեզ հարգում են: Ես Ջո Ջորդանի կողքով էի անցնում մրցավարի սուլիչից հետո. նա հանեց իր ակնոցները` ցույց տալով, թե պատրաստ է ինձ հետ հարցեր լուծել, իսկ հետո սկսեց վիրավորել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 537 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0