Home » 2011 » Փետրվար » 21 » Գուդյոնսենը ցանկանում է մնալ "Ֆուլհեմում"
16:34
Գուդյոնսենը ցանկանում է մնալ "Ֆուլհեմում"
Անգլիական The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ "Ստոք Սիթիի" իսլանդացի հարձակվող Էյդուր Գուդյոնսենը, ով վարձավճարի տարբերակով այժմ հանդես է գալիս "Ֆուլհեմի" կազմում, ցանկանում է մրցելույթները շարունակել լոնդոնյան ակումբում:
Հիշեցնենք, որ իսլանդացի հարձակվողը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել հունվարյան տրանսֆերային պատուհանի վերջին օրը, և համաձայն պայմանագրի` նա "Ֆուլհեմում" կմնա մինչև մրցաշրջանի ավարտը: Սակայն ֆուտբոլիստի և "Ֆուլհեմի" միջև կնքված պայմանագրում կա մի կետ, ըստ որի "Ֆուլհեմի" ղեկավարությունը ցանկության դեպքում կարող է գնել իսլանդացու ողջ տրանսֆերը:
Նշենք նաև, որ հենց ինքը` ֆուտբոլիստն է ցանկանում, որ իրադարձություններն այսպիսի ընթացք ունենան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 417 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0