Home » 2011 » Փետրվար » 27 » Գրեթե չեմպիոն` առաջնության ավարտից 10 տուր առաջ
08:32
Գրեթե չեմպիոն` առաջնության ավարտից 10 տուր առաջ
Գերմանիայի "Բունդեսլիգայի" առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին Մյունխենի "Բավարիան" և առաջնության ներկայիս առաջատար Դորտմունդի "Բորուսիան": Թեև խաղը կայանում էր Մյունխենում` "Ալյանց Արենա" մարզադաշտում, սակայն սեփական պատերը ոչնչով չօգնեցին վան Գալի սաներին: Դորտմունդից ժամանած հյուրերն առավելության հասան գերմանական ֆուտբոլի լավագույն թիմերից մեկի նկատմամբ` խաղթելով 3-1 հաշվով: Յուրգեն Կլոպի թիմից աչքի ընկան Բարիոսը, Շահինը և Հյումելսը, իսկ ահա բավարացիներց թիմի միակ գոլը խփեց պաշտպան Լուիս Գուստավոն: Այս հաղթանակի շնորհիվ "Բորուսիան" ամրապնդեց դիրքերն առաջին հորիզոնականում և այժմ "Բավարիայից" առաջ է անցել 15 միավորով:
Այսօրվանից այլևս չարժե կասկածել, որ "Բորուսիան" Բունդեսլիգայի չեմպիոն կհռչակվի, թեև առաջնության ավարտին դեռևս 10 տուր կա:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0