Home » 2011 » Փետրվար » 21 » Գվարդիոլա. "Եվրոպայում "Ռեալից" ուժեղ թիմ մեզ համար գոյություն չունի"
09:52
Գվարդիոլա. "Եվրոպայում "Ռեալից" ուժեղ թիմ մեզ համար գոյություն չունի"

Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվադիոլան իսպանական AS պարբերականի լրագրողին մեկնաբանել է իր թիմի` "Ատլետիկ Բիլբաոյի" նկատմամբ տարած հաղթանակը. "Այսօր մենք կրկին ժպտում ենք, քանի որ տեսանք թե, ինչի են ունակ այս տղաները: Թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում, դա ես դեռ չեմ կարևորում, քանի որ այս տղաներն իրոք արժանի են ամեն ինչի: Անցկացրինք բավականին լավ առաջին խաղակես, սակայն երկրորդում մի փոքր թուլացրինք մեր զգոնությունը: Մրցավարը չնշանակեց Մեսսի նկատմամբ "Ատլետիկի" տուգանային հրապարակում թույլ տված խախտումը, և մենք հասկացանք` պետք է ամեն ինչ մեր ուժերով անել, որ այս խաղում հաղթանակը մերը լինի: Սկսեցինք ճնշել մրցակցին, իսկ հետո եկավ արդյունքը: Այժմ "Ռեալից" առաջ ենք 5 միավորով, ու մեզ մոտ ոչ մի ֆուտբոլային ճգնաճամ էլ չկա: Մենք սովոր ենք ամեն տեսակ բամբասանքների. հիշեք միայն, թե ինչեր էին գրում թերթերը, երբ մենք մադրիդցիներից անցած մրցաշրջանում առաջ էինք անցել 12 միավորով: ԶԼՄ-ների անկարգության պատճառով անցած տարի մեր այդ առավելությունն ի չիք դարձավ, բայց այս տարի ամեն ինչ այլ կերպ կլինի: Թեև պետք է խոստովանել. Եվրոպայում "Ռեալից" ուժեղ մրցակից մեզ համար գոյություն չունի":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0