10:31 Գվարդիոլային առաջարկում են տիեզերական աշխատավարձ | |
Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Քաթարի կառավարությունը և այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում են, որ Քաթարի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի կատալոնական "Բարսելոնայի" տիտղոսակիր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Քաթարցիները պատրաստ են բավարարելու Գվարդիոլայի բոլոր պահանջները, ավելին նրանք հանձն են առնում Պեպին առաջարկել տարեկան 20 մլն եվրո մաքուր անձնական աշխատավարձ: Իհարկե, խոսքը գնում է հեռավոր ապագայի մասին, երբ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության տանտերը կլինեն քաթարցիները, բայց ամեն դեպքում նման գումարային պայմաններից Գվարդիոլան դժվար թե հրաժարվի, նամանավանդ, որ քաթարցիները Պեպից պահանջում են միմիայն լավ ելույթներ, այլ ոչ թե աշխարհի գավաթի նվաճում:
| |
|
Total comments: 0 | |