Home » 2011 » Փետրվար » 19 » Հաղթանակ առանց խոչընդոտների
21:25
Հաղթանակ առանց խոչընդոտների
Իսպանական Մադրիդի "Ռեալի" կանտերան` "Ռեալ Մադրիդ Կաստիլյան", իր 7-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցում` դուրս չգալով "Սերո Ռեյես Ատլետիկոյի" "Խոսե Պաչեկո" մարզադաշտի խոտածածկ: Այդ առանց խոչընդոտների հաղթանակի պատճառը եղել է այն, որ "Սերո Ռեյեսը" 26-րդ տուրից առաջ Իսպանիայի թագավորական Ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կողմից հեռացվել է մրցաշարից այն պատճառով, որ արդեն երկրորդ անգամ ֆինանսական պարտավորությունները չի կատարել: Ֆինանսական անհամապատասխանեցման պատճառով թիմը չի կարողացել հայտավորել իր կանտերայի սաներին, իսկ հիմնական թիմում ունեցել է ընդամենը 7 խաղացող: Քանի որ շատ թիմեր արդեն մրցել են "Սերո դե Ռեյես Ատլետիկոյի" հետ, "Սեգունդա Բ-ի" մյուս բոլոր թիմերը, որոնք խաղ ունեին անցկացնելու նրանց դեմ, կստանան երեք միավոր` իրենց հաշվին գրանցելով 2-0 հաշվով հաղթանակ: Այսպիսով` կպահպանվի արդարությունը:
Բայց, չնայած նրան, որ վաղը Ալբերտո Տորիլի թիմը դաշտ դուրս չի գալու, թիմը տեմպը չի գցում ու արդեն սկսել է նախապատրաստվել փետրվարի 27-ին կայանալիք խաղին: Այդ խաղում "Ալֆրեդո Դի Ստեֆանո" մարզադաշտում թիմը մրցելու է "Կասերես" թիմի դեմ: "Կաստիլյան" փորձելու է շարունակել տնային հարկի տակ 8 հաղթանակած խաղերի շարքը` հասցնելու այն 9-ի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0