Home » 2011 » Փետրվար » 27 » Համշիկ. "Մենք ու "Միլանը" հավասարազոր թիմեր ենք"
08:16
Համշիկ. "Մենք ու "Միլանը" հավասարազոր թիմեր ենք"

Իտալական "Նապոլիի" առաջատար խաղացողներից մեկը` սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը, իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած կարճատև շփման ժամանակ ասել է, որ իր թիմը լրջորեն է պատրաստվում Ա Սերիայի առաջատարի` "Միլանի" հետ կենտրոնական հանդիպմանը, որը կայանալու է առաջիկա երկուշաբթի օրը. "Իհարկե համաձայն եմ, որ այս խաղը որոշ իմաստով Սկուդետտոյի համար լարված ու ոսկե մրցամարտ կլինի, բայց խնդիրը միայն դա չէ: Տիտղոսին երկու թիմեր չեն, որ հավակնում են, պարզապես սա շատ կարևոր հանդիպում է, որին շատ մարդիկ կհետևեն ամբողջ աշխարհով մեկ: Ես կարծում եմ, որ հիմա "Միլանն" ու "Նապոլին" միևնույն մակարդակի վրա են գտնվում: Ամեն դեպքում ինչպիսին էլ ստացվի խաղը, առաջիկա երկուշաբթի օրը մեզ հրաշալի մենամարտ է սպասվում":

Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0