Home » 2011 » Փետրվար » 15 » Հարի Ռեդնապ. ""Միլանի" հատ խաղում ձգտելու ենք շատ չպաշտպանվել"
19:20
Հարի Ռեդնապ. ""Միլանի" հատ խաղում ձգտելու ենք շատ չպաշտպանվել"
Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը բառացիորեն ժամեր առաջ հայտարարել է, որ իր թիմը մտադիր է հարձակողական ֆուտբոլ խաղալ "Միլանի" դեմ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ խաղում: Իր խոսքում մարզիչը նշել է. "Այս խաղում հարձակողական ֆուտբոլը մեզ համար առաջին տեղում է և մենք ձգտելու ենք շատ չպաշտպանվել: Մենք ձգտում էինք հարձակողական ֆուտբոլ խաղալ ողջ այս մրցաշարի ընթացքում, այնպես որ, կփորձենք այս փիլիսոփայությանը հետևել նաև "Սան Սիրոյում": Մենք կարող ենք գոլ խփել այս մարզադաշտում: Մենք չենք կարող սխալներ թույլ տալ, խուլ պաշտպանություն մտնելը մեզ ոչինչ չի տա, քանի որ այստեղ մենք կորուստներ ունենք (մարզիչը նկատի է ունեցել Բեյլին)":
Նշենք, որ այսօր երեկոյան կայանալիք հանդիպման ժամանակ չի կարողանա խաղադաշտում իր խաղընկերներին օգնել ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Գարեթ Բեյլը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 374 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0