Home » 2011 » Փետրվար » 25 » Հենեսը չի պատրաստվում պարտվել "Բորուսիային"
16:38
Հենեսը չի պատրաստվում պարտվել "Բորուսիային"
Մյունխենի "Բավարիայի" նախագահ Ուլի Հենեսը չի պատրաստվում պարտվել Դորտմունդի "Բորուսիային" և համզոված է, որ "Բավարիան" կարող է հաղթել գերմանական "Բունդեսլիգայի" առաջատարին:
Հեղինակավոր Goal.com ֆուտբոլային կայքը մեջբերում է Հենեսի խոսքերը. "Ամեն ինչ հրաշալի է ընթանում: Մենք հզոր պաշտպանություն ունենք, և յուրաքանչյուր դիրքի  այլընտրանք կա: Անհանգստանալու ոչ մի առիթ չկա: Բացարձակ անհնար է, որ մենք պարտվենք "Բորուսիային" կամ նրա հետ ոչ-ոքի խաղանք: Մենք պարզապես ավելի ուժեղ ենք: Եթե թիմերը դիրքերից համեմատես, նրանք ոչ մի հնարավորություն չունեն":
Հավելենք, որ մյուս կողմից դորտմունդցիների նկատմամբ   հաղթանակը միայն բարոյական բավարարվածություն կբերի "Բավարիային", քանի որ մյունխենյան և դորտմունդյան ակումբների միջև Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում տարբերությունը շատ մեծ է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0