Home » 2011 » Փետրվար » 18 » Հենրիկ Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով "Ռոմայի" դեմ հանդիպումից հետո
14:24
Հենրիկ Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով "Ռոմայի" դեմ հանդիպումից հետո
"Չեմպոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում  "Ռոմա"-"Շախտյոր" հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյոիրի" հայազգի առաջատար կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ակումբի խաղընկերների հետ ժամանելով Դոնեցկ, հարցազրույց է ունեցել տեղի մարզական շաբաթաթերթերից մեկի հետ, որտեղ պատմել է իր տպավորութունների մասին և պատասխանել է հարցազրույցն ընդունող լրագրողի հարցերին. "Մենք գիտեինք, թե ինչ դժվար խնդիր է մեր առջև դրված, սակայն արեցինք ամեն ինչ, որպեսզի լուծենք այդ խնդիրը: "Ռոմայի" համար դա հնարավորություն էր լավ խաղալու գոնե "Չեմպիոնների լիգայում", և դրա համար թիմը խաղում էր մեծ նվիրվածությամբ և շատ ագրեսիվ:"

3:1` առաջին խաղակեսից հետո, ի՞նչ կասեք սրա մասին:
Մենք շատ կենտրոնացած էինք գործում և կարողացանք օգտագործել մրցակցի բոլոր սխալները, որոնք թույլ էին տրվել պաշտպանությունում:

Արդյո՞ք "Շախտյորը" երկրորդ խաղակեսում դիտմամբ հրաժարվեց հարձակվողական ֆուտբոլից` փորձելով պահել հաշիվը:
Իհարկե ոչ: "Ռոման" այլևս կորցնելու ոչինչ չուներ և ստիպված նետվեց առաջ, ու մենք ավելի շատ էինք ստիպված պաշտպանվել, քան հռոմեացիները: Մենք սկսեցինք խաղալ հակագրոհների վրա և կարող էինք վերականգնել երկու գնդակի առավելությունը: 

Ձեր պատկերացումները "Ռոմայի" մասին արդարացա՞ն խաղադաշտում:
Մենք իտալացիներին հենց այդպես էլ պատկերացնում էինք, սակայն խաղադաշտում օբյեկտիվորեն մենք ավելի ուժեղ էինք մրցակցից: Սակայն սա ամենևին էլ ամենաուժեղ "Շախտյորը" չէ, մի մոռացեք, որ սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն էր 2011թ.-ին: 

Մի քանի շաբաթ առաջ "Շախտյորն", ակնհայտ վատ խաղալով, պարտվեց "Ալ Խիլալ" և "Ժիլինա" ակումբներին, և պատկերացնել, որ թիմը կարող է հաղթել "Ռոմային"` այն էլ Հռոմում, քչերն էին համարձակվում:
Այո, դա այդպես է: Սակայն մենք այնպիսի մարզիչ ունենք, ով կարողանում է մեզ նախապատրաստել ամենակարևոր հանդիպումներին: Եվ դուք կտեսնեք, որ "Շախտյորը" առավել լավ խաղ է ցուցադրելու Դոնեցկում, քան երեքշաբթի օրը ցուցադրել է Հռոմում:

Հարցազրույցը` Газета Спорт-экспресс-ի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0