12:33 Հռոմի Պապն ու Իսպանիայի ազգային հավաքականը | |
Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդը Վատիկանում մտադիր է ընդունել Իսպանիայի ազգային հավաքականին, որը նվաճել է 2010թ.-ին ՀԱՀ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հանդիպումը նշանակված է փետրվարի 14-ին` չեմպիոնների լիգայի "Արսենալ"-"Բարսելանա" 1/8 եզրափակիչ խաղից երկու օր առաջ: Նշենք, որ Վիսենտե Դել Բոսկեի հավաքականում հանդես են գալիս կատալոնյան ակումբի ութ ներկայացուցիչներ: Այդ իսկ պատճառով Իսպանիայի գործող չեմպիոնի նախապատրաստվածությունը գլխավոր ակումբային մրցաշարին մի փոքր կփոփոխվի: Նշենք նաև, որ "Արսենալի" կազմից հանդիպմանը ներկա կլինի Սեսկ Ֆաբրեգասը, ով հանդիսանում է կատալոնական ակումբի սանը:
| |
|
Total comments: 0 | |