Home » 2011 » Փետրվար » 26 » Իբրահիմովիչը` Մոուրինյոյի և Գվարդիոլայի մասին
12:56
Իբրահիմովիչը` Մոուրինյոյի և Գվարդիոլայի մասին
 Իտալական "Միլանի" շվեդ հանրահայտ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն սեփական կարծիքն է արտահայտել  իր նախկին մարզիչների մասին. "Բարսելոնայում իմ միակ խնդիրը փիլիսոփան էր` Գվարդիոլան: Բացի մարզչից ամեն ինչ ինձ ձեռնտու էր: "Բարսելոնայում" անցկացրած տարվա առաջին կեսին ամեն ինչ կարգին էր, սակայն մրցաշրջանի միջնամասում ինչ-որ բան տեղի ունեցավ, և թե ինչ, մինչև հիմա ինձ հայտնի չէ: Ինձ շատ հետաքրքիր է իմանալ պատճառը, թե ինչու այդ ժամանակից սկսած Գվարդիոլան ինձ հետ պարզապես չէր շփվում: Եթե չկա մեկը, ով քեզ ոգևորում է, դու պարզապես դադարում ես պայքարել: Ես Մոուրինյոյի համար պատրաստ էի ցանկացածին սպանել (նման արտահայտություն էր արել մի քանի ամիս առաջ նաև Ուեսլի Սնեյդերը): Գվարդիոլայի հետ միայն ֆուտբոլն էր, բայց մարզիչը պետք է կարողանա ադապտացնել ֆուտբոլիստներին սեփական խաղաոճին, ինչն իմ դեպքում Գվարդիոլայի մոտ, ցավոք, չստացվեց":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 590 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 1