Home » 2011 » Փետրվար » 24 » "Ինտերի" նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել "Փյունիկ"
22:40
"Ինտերի" նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել "Փյունիկ"
Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում Բելեկում Երևանի "Փյունիկին" իր վերջին ուսումնամարզական հավաքն է անցնում արտասահմանում և այսօր հայկական ակումբին կմիանա ֆրանսիացի 22-ամյա պաշտպան Նիկոլաս Դեսենկլոսը, ով ժամանակին խաղացել է իտալական Միլանի "Ինտերում" կազմում։
Նշենք, որ Դեսենկլոսը կարիերան սկսել է ֆրանսիական "Մոնպելյեում", ապա տեղափոխվել է Միլանի "Ինտեր", որտեղ մի պահ հայտնվել է գլխավոր թիմում, սակայն չի կարողացել ամրապնդվել այնտեղ և հիմնականում ելույթ է ունեցել փոխարինողների կազմում։
2008/09թթ. մրցաշրջանը Դեսենկլոսն անցկացրել է իսպանական "Ռասինգ Ֆերոլում", ապա տեղափոխվել է բելգիական "Էուպեն", որտեղ անցկացրել է վերջին 2 մրցաշրջանները։
Գերմանական transfermarkt.de-ն Դեսենկլոսի տրանսֆերը գնահատում է շուրջ 150 հազար եվրո։
Վերջում հավելենք, որ "Փյունիկը" Բելեկում դեռ երկու ստուգողական հանդիպում է անցկացնելու. Վարդան Մինասյանի սաները մրցելու են Կրասնոդարի "Կուբան" և Ուլյանովսկի "Վոլգա" ակումբների հետ։
Հղումը` ArmSport.am-ին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 649 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0