Home » 2011 » Փետրվար » 14 » Ժոզե Մոուրինյո. "Մենք կարողացանք հաղթահարել առաջին 15 րոպեների ճգնաժամը"
18:44
Ժոզե Մոուրինյո. "Մենք կարողացանք հաղթահարել առաջին 15 րոպեների ճգնաժամը"
Երեկ իսպանական "Լա լիգայի" 23-րդ տուրում կատալոնական  "Էսպանյոլի" հանդեպ տոնած դժվարին հաղթանակից հետո  (0:1) "Ռեալի" ազգությամբ պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպում է ունեցել լրագրողների հետ և նրանց հետ խոսել է իր ֆուտբոլիստների խաղի մասին, նկարագրել է առաջնությունում տիրող իրավիճակը, շնորհակալական խոսքեր է ասել դարպասապահների մարզչի հասցեին և գովաբանել  գլխավոր մրցավարին:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պորտոգալացի մասնագետի խոսքրը մադրիդյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
"Իմ տղաներն այս խաղում հիանալի խաղացին: Այս հաղթանակը տրվեց մեզ շատ դժվար հակառակորդի հետ պայքարում: Այս հաղթանակն օգնեց մեզ նաև շարունակել հաղթանակ տոնել մրցակցի հարկի տակ: Առաջին իսկ րոպեին կորցնելով դարպասապհին` մենք ստիպված էինք  փոխարինել նաև արգենտինացի տաղանդաշատ ֆուտբոլիստ Անխել դի Մարիային, ով կարող է պայքարել հակառակորդի դեմ միայն  շնորհիվ իր արագության: Գրեթե ամեն ինչ մեր դեմ էր, կարծում եմ, ողջ երկիրը չէր հավատում, որ մեզ կհաջողվի հաղթել, բայց մենք դա արեցիք: Մենք կարողացանք հաղթահարել առաջին 15 րեպեների ճգնաժամը: Մենք նույնիսկ ավելի խոշոր հաշվով հաղթանակի էինք արժանի, սակայն բավարարվեցինք նվազագույնով: Ես մի քանի բան հուշեցի Խաբիին այն բանից հետո, երբ Կասիլյասը կարմիր քարտ ստացավ, և նա ամեն ինչ հասկացավ: Այժմ մենք ավելի քիչ միավորներով ենք զիջում "Բարսելոնային", սակայն դրանից առաջնությունում տիրող իրավիճակը չի փոխվում: "Կապտանռնագույնները" գերազանցում են մեզ 5 միավորով: Կատալոնացիների փոխարեն ես ինձ շատ հարմարավետ կզգայի, եթե նման տարբերությամբ գլխավորեի մրցաշարային աղյուսակը: Երբ այլ առաջնություններում իմ թիմը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ես ճնշում չէի զգում, քանի որ ամեն ինչ կախված էր ինձնից: Ես այն զգում եմ միայն այն ժամանակ, երբ զիջում եմ, քանզի այդ դեպքում սխալվելու իրավունք չունեմ: Կցանկանայի առանձնացնել Պեպեի խաղը, ով հիանալի էր գործում: Ադեբայորը ևս լավ հանդես եկավ. նա գործում էր երեք հոգու փոխարեն: Ադանի անսպասելի մուտքը հիացրեց բոլորին, ինչի առիթով ես նրան շնորհավորում եմ: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դարպասապահների մարզչին, ով իսկական հրաշքներ է գործում և ով լավագույնն է աշխարհում: Ինչ վերաբերում է մրցավարին, միգուցե նա սխալ էր, երբ կարմիր քարտ ցույց տվեց Կասիլյասին և չնշանակեց 11-մետրանոցն "Էսպայոլի" դարպասին: Սակայն ինձ դուր եկավ ուժային պայքարի այն մակարդակը, որ նա թույլ էր տալիս դաշտում: Ինձ, իհարկե, տհաճ է ֆուտբոլիստներ կորցնել, բայց նա հիանալի մրցավար է, ով երբեմն կարող է սխալներ թույլ տալ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0