Home » 2011 » Փետրվար » 13 » Ջիանլուիջի Բուֆոն. "Կավարտեմ կարիերաս, երբ չհայտնվեմ ազգայինում"
23:18
Ջիանլուիջի Բուֆոն. "Կավարտեմ կարիերաս, երբ չհայտնվեմ ազգայինում"
Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի "Յուվենթուսի" դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը "Ինտերի" հետ խաղից առաջ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և նրանց հետ զրուցել է իր կարիերայի ապագայի և "Ինտերի" հետ խաղի մասին:
Իտալացի դարպասապահի խոսքերը մեջբերում է իտալական Football Italia պարբերականը. "Ես վնասվածքից հետո դեռ ձեռք չեմ բերել իմ նախկին մարզավիճակը և խաղի ժամանակ որոշակի դժվարությունների եմ հանդիպում: Շատ էի տխրել, երբ վնասվածք էի ստացել, սակայն հարազատներիս և ընկերներիս օգնությամբ կարողացա հաղթահարել այդ արգելքը և վերադարձա խաղադաշտ` չկորցնելով հավատս ուժերիս նկատմամբ: Ուրախ եմ, որ երկրպագուները դեռ հավատում և վստահում են ինձ: Այսօր երեկոյան մենք կհանդիպենք "Ինտերի" հետ, սակայն ինձ համար Իտալիայի առաջնության չեմպիոնության գլխավոր ֆավորիտը մնում է "Միլանը", բայց "Ինտերը" կարծես թե վերագտել է իր նախկին խաղը և թեժ պայքար է մղելու չեմպիոնության համար: Մենք պետք է հաղթենք "Ինտերին" և երջանկացնենք մեր երկրպագուներին:
Իսկ ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես ցանկանում եմ "Ծեր սինյորայի" հետ դառնալ Իտալիայի չեմպիոն, իսկ ազգային ընտրանու հետ մասնակցել և հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները: Կասեմ, որ կավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս, երբ այլևս չհայտնվեմ ազգային ընտրանու կազմում: Դեռ չեմ մտածել, թե ինչով կզբաղվեմ կարիերայիս ավարտից հետո: Հնարավոր է զբաղվեմ մարզչական գործով, սակայն պարտադիր չէ, որ մարզչական գործունեությունս ծավալեմ Իտալիայում: Մեծ հաճույքով կմարզեի Չինաստանի կամ ԱՄՆ-ի ազգային ընտրանիներից որևէ մեկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 397 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0