Home » 2011 » Փետրվար » 19 » Կանավարոն կմնա "Նապոլիում" մինչև 2015թ.
09:26
Կանավարոն կմնա "Նապոլիում" մինչև 2015թ.

Իտալական "Նապոլիի" խաղացող Պաոլո Կանավարոն երկար բանակցություններից հետո ակումբի հետ երկարաձգեց պայմանագրի ժամկետը: Կանավարոյի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2015թ.: Պայմանագրի երկարաձգումից հետո նեապոլցիների ավագն իտալական ԶԼՄ-ներին ասել է. "Երկար ամիսներ տևած բանակցություններից հետո ինձ հաջողվեց ակումբի հետ համաձայնության գալ, թեև ես միշտ էլ ցանկացել եմ խաղալ իմ տանը` Նեապոլում: Ակումբի ղեկավարությանը հայտնի էր իմ դիրքորոշումը, և դա նպաստեց պայմանագրի բարեհաջող կնքմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ինձ աջակցելու համար":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0