Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, Մադրիդի "Ռեալի"
պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյուն չի
մասնակցի այսօր կայանալիք Պորտուգալիա-Արգետինա ընկերական հանդիպմանը: "Ռեալի" պաշտպանը Շվեյցարիայում Էնրիկե Ջոնսի` Պոտուգալիայի հավաքականի
գլխավոր բժշկի կողմից բժշկական մանրազնին քննության է
ենթարկվել, որից հետո
պորտուգալացուն խորհուրդ են
տվել վերադառնալ Մադրիդ: Կառվալյուին կփոխարինի Ռիկարդո Կոշտան, որը 2010թ. Աշխարհի առաջնության Իսպանիայի դեմ
1/8 եզրափակչում առաջին անգամ է խաղացել հավաքականի կազմում:
Հավելենք, որ Կարվալյուն թեթևակի վնասվածք էր
ստացել կիրակնօրյա "Ռեալ Սոսյեդադի" հետ
հանդիպման առաջին կեսի ընթացքում: Պորտուգալացին ընդմիջման ժամանակ արդեն որոշակի անախորժ
ցավեր էր զգացել, բայց շարունակել էր
հանդիպումը: Այնուամենայնիվ, տեսնելով, որ
հանդիպման ելքն
արդեն վճռված է,
Մոուրինյոն խաղավարտին որոշել է փոխարինել նրան
Ռաուլ Ալբիոլով:
Այժմ
Կարվալյոն մի փոքր հանգստանալու հնարավորություն է
ստացել: "Ռեալը" կվերադառնա մարզումներին այսօր օրվա երկրորդ կեսից: Այդ
ժամանակ էլ հավանաբար արդեն որոշակի նորություններ կլինեն Կարվալյուի վիճակի մասին: "Կմասնակցի նա "Էսպանյոլի" դեմ
հանդիպմանը, թե` ոչ" հարցն էլ լուծում կստանա:
|