Home » 2011 » Փետրվար » 22 » Կառլո Անչելոտի. "Մեզ համար կարևոր պահ է հասունացել"
21:33
Կառլո Անչելոտի. "Մեզ համար կարևոր պահ է հասունացել"
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին "Անգլիայի գավաթի" շրջանակներում "Էվերթոնի" հետ կայացած հանդիպումից հետո հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որտեղ նշել է. "Մենք բոլորս հիասթափված ենք: Այդ երկու ժամվա ընթացքում մենք շատ աշխատանք կատարեցինք, ունեինք շատ գոլային պահեր և արժանի էինք հաղթանակի, սակայն այդ հարցում մեր բախտը չժպտաց: Մենք չկարողացանք խաղի հիմնական ժամանակում գոլի հեղինակ դառնալ, սակայն Լեմպարդի ուշացած գոլից հետո մենք խաղը մեր ձեռքը վերցրեցինք: Մրցակցի միակ գոլային պահ ստեղծելը հնարավոր էր միայն տուգանայինի իրացման միջոցով, որն էլ նրանք խաղի ավելացված ժամանակի նախավերջին րոպեին կարողացան անել` տուգանային հարվածից գնդակն ուղարկելով մեր դարպասը: Բրանիսլավ Իվանովիչն անցկացրեց հիանալի հանդիպում, սակայն նա մրցակցի գոլին նախորդող իրադրությունում պետ էր ավելի զգուշորեն գործել: Շատ դեպքերում այդ իրադրությունում  տուգանային չեն նշանակում, սակայն դրա նշանակումը կախված է կողմնային մրցավարի որոշումից: Մեր մրցակիցը ցույց տվեց հիանալի ֆիզիկական պատրաստվածություն, սակայն մենք նույնպես ետ չէինք մնում նրանցից և կարողանում էինք համապատասխան հակահարված տալ: Մենք մրցակցի դարպասին ստեղծեցինք բազմաթիվ պահեր, սակայն չկարողացանք այդ պահերը վերածել գոլի, և այդ խաղում մեր բախտը չբերեց: Խաղից առաջ` մարզման ժամանակ, մենք շատ էինք աշխատել 11-մետրանոց հարվածների վրա, և մեր ակումբում լավագույն 11-մետրանոց իրացնողները Լեմպարդը, Դրոգբան, Անելկան, Էսիենն ու Էշլի Քոուլն էին: 11-մետրանոցներն իրացնող ֆւտբոլիստների ցուցակը ես էի կազմել: Սակայն 11-մետրանոցների ժամանակ պարզվեց, որ հենց Քոուլի ու Անելկայի հարվածներն անվրեպ չէին, չնայած նրանք մարզումների ժամանակ գրեթե չէին վրիպել: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ 11-մետրանոց հարվածների շարքը վիճակախաղի նման մի բան է: Մենք շատ էինք ցանկանում ևս մեկ անգամ հաղթել "Անգլիայի գավաթը", քանի որ այն շատ խթանիչ երևույթ կդառնար մեզ համար Անգլիայի "Պրեմիեր լիգայի" հետագա հանդիպումների համար: Բայցևայնպես, մեզ մնում է շարժվել առաջ, վերականգնել ուժերը և պատրաստվել մնացած հանդիպումներին: Մեզ համար շատ կարևոր պահ է հասունացել: Մեզ սպասվում է կարևոր հանդիպումների մի շարք, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է մեզ համար: Այս ամենի մեջ ևս դրական երևույթ կա. մենք չենք կորցնի մեր խաղային մոտիվացիան և կկարողանանք պայքարել "Կոպենհագենի" և "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպումներում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 469 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0