Home » 2011 » Փետրվար » 10 » Կառլոս Տևես. "Ես չեմ վախենում սուլոցներից"
19:12
Կառլոս Տևես. "Ես չեմ վախենում սուլոցներից"
Անգլիայի առաջնության "Մանչեսթեր Յունայթեդ"-"Մանչեսթեր Սիթի" հանդիպումը մեծ իրարանցում է առաջացրել Անգլիայում, հատկապես` Մանչեսթերում: Այդ քաղաքը ներկայացնող երկու ակումբները լուրջ հնարավորություններ ունեն հաղթելու "Պրեմիեր լիգայում": "Սիթիի" խաղացողները` իրենց ավագ Կառլոս Տևեսի հետ միասին, մարտականորեն են տրամադրված հանդիպմանը: Կառլոս Տևեսն արդեն երրորդ անգամ կխաղա իր նախկին ակումբի դեմ(անցած խաղաշրջանում մեկ անգամ խաղացել է առաջնությունում, մեկ անգամ գավաթի խաղարկությունում), և սա պարզապես նախկին ակումբ չէ, սա "Մանչեսթեր Յունայթեդն" է, այն ակումբը, որտեղ այնքան չեն սիրում "քաղաքաբնակներին": 
"Ես ամենևին էլ չեմ վախում այդ սուլոցներից: Ինձ շատ էին սուլում նաև անցած տարի: Ես իսկական պրոֆեսիոնալ եմ և խաղալով "Սիթիում"` ես ամեն կերպ կփորձեմ հաղթանակի հասնել: "Յունայթեդի" շատ երկրպագուներ չհասկացան, թե ինչու հեռացա, սակայն նրանք բոլորն էլ կընդունեն, որ ես անմնացորդ նվիրվել էի ակումբին և ամեն կերպ օգնել եմ "Յունայթեդին"",- լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է Տևեսը: 
Անգլիական և համաշխարհային ֆուտբոլի դասական դերբիներից մեկը կկայանա փետրվարի 12-ին` "Երազանքների Թատրոնում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0