Home » 2011 » Փետրվար » 13 » Կառլոսը տեղափոխվում է Ռուսաստանում
20:57
Կառլոսը տեղափոխվում է Ռուսաստանում

Այսօր առավոտյան հաղորդեցինք, որ ռուսական "Անժի" ակումբը ցանկանում է ձեռք բերել բրազիլական "Կորինտիանսի" 37-ամյա ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսին: Ուղղակիորեն րոպեներ առաջ բրազիլական ակումբի պաշտոնական կայքում պաշտոնապես հաստատվեց, որ այսօրվանից Կառլոսը հանդես կգա Ռուսաստանում: 

"Կորինտիանսի" նախագահ Անդրես Սանչեսը քիչ առաջ կայքի լրագրողներին ասել է, որ ռուսական կողմը լեգենդար խաղացողի համար, ով 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը, դարձել է 2002թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, մի քանի տարի շարունակ եղել է աշխարհի լավագույն ձախ պաշտպանը, տարեկան վճարելու է 6.5 մլն եվրո աշխատավարձ, իսկ կարիերայի մայրամուտի ժամանակ ոչ մի խաղացող նման գումարներից երբեք չի հրաժարվի:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0