Home » 2011 » Փետրվար » 10 » Կասիլյասի նոր ռեկորդը
17:09
Կասիլյասի նոր ռեկորդը
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը Կամերունի հետ երեկ կայացած ընկերական հանդիպման ժամանակ Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրեց իր 158-րդ հանդիպումը և այդ արդյունքով շրջանցեց Իսպանիայի ազգային հավաքականի և "Բարսելոնի" լեգենդար դարպասապահ Ադոնի Սուբիսարետային: 
Կասիլյասը 158 անգամ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով, որից 116 անգամ նա խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի մեծահասակների ազգային հավաքականում, իսկ Սուբիսարետան հավաքականի կազմում անց է կացրել 157 խաղ, որից 126-ը մեծահասակների կազմում: 
Իկեր Կասիլյասը իր կարիերայի ընթացքում նվաճել է Եվրոպայի և աշխարհի առաջնության գավաթները, դարձել է Իսպանիայի առաջնության և "Չեմպիոնների լիգայի" բազմակի չեմպիոն: Նա նաև դարձել է աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ, որը կայանում էր Հարավային Աֆրիկայում 2010 թվականին: Բացի այդ Կասիլյասը հաղթել է պատանեկան աշխարհի գավաթը, որը կայանում էր Նիգերիայում 1999 թվականին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0