Home » 2011 » Փետրվար » 18 » Կասիլյաս. "Մեր թիմը մեծ հեռանկարներ ունի"
22:41
Կասիլյաս. "Մեր թիմը մեծ հեռանկարներ ունի"
Իսպանական Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը մադրիդյան Marca պարբերականին տված հարցազրույցի ժամանակ իր խոսքում նշել է, որ ներկայիս "Ռեալին" փայլուն ապագա է սպասվում: Բացի դրանից, Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահն ընդգծել է այն արժեքները, որոնք առկա են "Արքայական ակումբում". "Ես արդեն 20 տարի է` "Ռեալում" եմ, և միայն կարող եմ շնորհակալական խեսքեր ասել այնպիսի մարդկանց, ինչպիսին է Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով մեզ կարևոր պատվիրաններ է փոխանցել և այժմ էլ փոխանցում է: Մեր թիմում հանդես են գալիս մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փայլուն ապագա է սպասվում Մադրիդում: Ես արդեն 29 տարեկան եմ, սակայն երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստն եմ "Ռեալում": Բացի դրանից, թիմում հանդես են գալիս նաև երիտասարդ արտասահմանցիներ: Մի խոսքով, վստահ եմ, որ մեր թիմն ապագայում մեծ հեռանկարներ ունի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0