Home » 2011 » Փետրվար » 2 » "Կիլիկիայի" խաղացողները գործազուրկ չեն մնա
18:52
"Կիլիկիայի" խաղացողները գործազուրկ չեն մնա
Ինչպես հայտնի է հայկական ֆուտբոլով հետաքրքրվող մեր մարզասեր ընթերցողներին, Երևանի "Կիլիկիան" չի մասնակցի 2011թ. ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությանը: Եվ ահա ինչպես տեղեկացնում է TotalFootball.am հայկական ֆուտբոլային կայքը, "Կիլիկիայի" ֆուտբոլիստներից մի քանիսն արդեն բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներն են համալրել: Մասնավորապես լուծարված թիմի հարձակվող Կարեն Խաչատրյանն արդեն մարզվում է Գյումրիի "Շիրակում", իսկ Տիգրան Ղարաբաղցյանը շուտով կմիանա "Ուլիսին", "Կիլիկիա" թիմի դարպասապահ Արմեն Խաչատրյանն ու Հայկ Մկրտչյանն էլ միացել են կապանյան "Գանձասարին":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 484 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0