Home » 2011 » Փետրվար » 18 » "Կորինտիանսը" հետաքրքրված է "սերուցքայինների" կիսապաշտպանի ծառայություններով
22:40
"Կորինտիանսը" հետաքրքրված է "սերուցքայինների" կիսապաշտպանի ծառայություններով
Բրազիլական պարբերականները տեղեկացնում են, որ "Կորինտիանսի"  ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կակայի ծառայություններով:
Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են լրացնել օրերս ֆուբոլային կարիերան ավարտած Ռոնալդոյի պակասը: Նշենք, որ Օրերս թիմը ունեցավ նաև մեկ այլ կորուստ. Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Մախաչկալայի "Անժի": Սակայն Կակային գնելու ամբողջ բարդությունն այն է, որ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 70 մլն. եվրո:
Ինքը` Կական, արդեն շնորհակալություն է հայտնել բրազիլական ակումբին, սակայն նշել է նաև, որ գործարքը դժվար թե այս պահին իրականանա, քանի որ ինքը ցանկանում է դեռ մրցելույթները շարունակել "սերուցքայինների" կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0