Home » 2011 » Փետրվար » 21 » "Կրասնոդարում" ամռանը լուրջ համալրում է սպասվում
10:04
"Կրասնոդարում" ամռանը լուրջ համալրում է սպասվում
Ինչպես հայտնում է ռուսական Советский Спорт  մարզական օրաթերթը, "Կրասնոդար" ֆուտբոլային ակումբը մեծ հետաքրքրությամբ հետևում է եվրոպական լիգաներում ելույթ ունեցող այն խաղացողներին, որոնք շատ խաղաժամանակ չեն ստանում իրենց թիմերում:
Նման խաղացողների շարքին կարելի է դասել լոնդոնյան "Տոտենհեմի" կիսապաշտպան և Խորվաթիայի ազգային հավաքականի խաղացող Նիկո Կրանչարին, ով այս մրցաշրջանում Ռեդնապի թիմում "Պրեմիեր լիգայի" շրջանակներում ընդամենը 6 խաղի է մասնակցել:

Ռուսական "Պրեմիեր լիգան" ներկայացնող թիմը պատրաստվում է ամռանը խաղացողին ձեռք բերելու համար լուրջ գումարներ ծախսել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0