Home » 2011 » Փետրվար » 21 » "Կրասնոդարը" ցանկանում է գնել "Բարսելոնայի" խաղացողին
09:10
"Կրասնոդարը" ցանկանում է գնել "Բարսելոնայի" խաղացողին

Ըստ ռուսական Спорт Экспресс օրաթերթի` "Կրասնոդար" ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավա- քականի խաղացող Յուրա Մովսիսյանը, ցանկանում է ձեռք բերել Բելառուսիայի ազգային հավաքականի ու անգլիական "Բիրմինհեմի" 29-ամյա կիսա- պաշտպան Ալեքսանդր Հլեբին: Ֆուտբոլիստի գործակալը մի քանի գաղտնի բաներ է հայտնել ռուսական թերթին. "Հլեբի նկատմամբ իրոք մեծ հետաքրքրություն կա "Կրասնոդարի" ղեկավարության կողմից, ավելին նրանք մի քանի անգամ կապվել են մեզ հետ, սակայն որևէ կոնկրետ բան չեն հայտնել: Իմ խաղացողը դեռևս գործող պայմանագիր ունի "Բարսելոնայի" հետ, որին էլ պատկանում է նրա տրանսֆերը: Մինչև ամառ հաստատ ոչ մի փոփոխություն չի լինի: Եվ ես, և Ալեքսը մտածելու ժամանակ ունենք ճիշտ որոշում կայացնելու համար":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0