Home » 2011 » Փետրվար » 1 » Կրկին Տորես, Տորես, Տորես....
16:32
Կրկին Տորես, Տորես, Տորես....
Այս հոդվածով մեր ընթերցողներին կփորձենք ներկայացնել իսպանացի Ֆեռնանդո Տորեսի տրանսֆերի ոդիսականը. թե ինչ ռեկորդներ գրանցեց ու ինչ արձագանք գտավ շատերի մոտ: Այդ ամենն իմանալու համար կարդացեք հաջորդիվ:
Նախ նշենք, որ Տորեսի տեղափոխությունը "Լիվերպուլից" "Չելսի" դարձել է անգլիական "Պրեմիեր լիգայի" երկարամյա պատմության ամենաթանկ տրանսֆերը: Իսպանացու համար Անչելոտտիի թիմը վճարել է ուղիղ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (այն համարժեք է 58.5 միլիոն եվրոյի): Այս հսկայական գումարը "Չելսին" կվճարվի հինգ տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ "Պրեմիեր լիգայում" ռեկորդային էր համարվում բրազիլացի հարձակվող Ռոբինյոյի տեղափոխությունը Մադրիդի "Ռեալից"  "Մանչեսթեր Սիթի". այդ տրանսֆերի արժեքը 43 միլիոն եվրո էր: Ասենք նաև, որ "Չելսի" տեղափոխվելուց հետո Ֆեռնանդոն դարձավ Իսպանիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` առաջ անցնելով կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Դավիդ Վիլյայից: Բացի այդ Տորեսը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը համաշխարհային ամենաթանկ տրանսֆերների ցուցակում: Նրան գերազանցում են միայն Կրիշտիանո Ռոնալդուն, Զլատան Իբրահիմովիչը, Զինեդին Զիդանը, Կական և Լուիշ Ֆիգուն: Հարկ ենք համարում նշել նաև, որ Տորեսը "Չելսիում" տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:
Այժմ անդրադառնանք երկրպագուների արձագանքներին: "Լիվերպուլի" հարյուրավոր երկրպագուներ ցուցադրաբար փողոցներում այրել են Ֆեռնանդոյի լիվերպուլյան համազգեստ, այդ կերպ ցույց տալով իրենց վերաբերմունք Էլ Նինյոյի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Տորեսը "Լիվերպուլ" էր տեղափոխվել իսպանական "Ատլետիկոյից" 2007թ.: Այս տարիների ընթացքում նա մասնակցել էր 142 հանդիպման և դարձել 81 գոլի հեղինակ: Հետայսու "Չելսիում" իսպանացին կկրի 9 համարի մարզաշապիկ: Իր տրանսֆերի կապակցությամբ հարձակվողը լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է. "Շատ ուրախ եմ տրանսֆերիս համար: Կձգտեմ օգնել նոր խաղընկերներիս ու մարզչիս այս և մնացած մրցաշրջաններում: Այս տարիների ընթացքում անցկացնելով մի քանի հանդիպում "Չելսիի" դեմ, որոնք ես երբեք չեմ մոռանա, կարող եմ ասել, որ այստեղ հիանալի ֆուտբոլիստներ են խաղում, և ես համառորեն կպայքարեմ, որպեսզի զբաղեցնեմ իմ տեղն այս թիմում: Հուսով եմ, որ կկարողանամ այստեղ էլ կարևոր գոլեր խփել և հաճույք պատճառել երկրպագուներին: Ես եկել եմ այստեղ ծանր աշխատանք կատարելու":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 532 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0