20:42 Լեմանը խորհուրդներ է տալիս Նոյերին | |
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծում է, որ գելզենկիրխենյան "Շալկե-04" ակումբի դարպասապահ Մանուել Նոյերին հարկավոր է թիմի պաշտպանական գործողությունները կառավարելիս ավելի վստահ ու համարձակ լինել:
Գերմանական Sport1.de կայքին տված հարցազրույցի ժամանակ Լոնդոնի "Արսենալի" նախկին դարպասապահն ասել է. "Նոյերը խիզախ դարպասապահի վառ օրինակ է. նա որսում է դժվարին գնդակներ` մի շարք անհուսալի պահերի փրկելով իր թիմին: Ես նրա մեջ մեծ պոտենցիալ եմ նկատել, թեև հարկ է ասել, որ տղան շատ փխրուն բնավորություն ունի, որը նրան հաստատ չի օգնում, այլ միմիայն խանգարում է համապատասխան ձևով կառավարելու իր թիմի պաշտպանական գործողությունները: Վստահորեն կասեմ` Նոյերին աշխարհի լավագույն դարշասապահների շարքին կարելի դասել, սակայն տղան պետք է բարելավի իր խաղի կայունությունը. լավագույնները միշտ կայուն են լինում": | |
|
Total comments: 0 | |