17:24 Լեմպարդ. "Ուիլշերն արդեն թոփ մակարդակի խաղացող է" | |
Անգլիայի ազգային հավաքականի նորընծա ավագ ու Լոնդոնի "Չելսիի" կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը Դանիայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղից առաջ անդրադարձել է այն հանգամանքին, որ Լոնդոնի "Արսենալի" 19-ամյա կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն առաջին անգամ իր կարիերայի ընթաց- քում "Երեք առյուծների" կազմում խաղադաշտ դուրս կգա հանդիպման առաջին իսկ րոպեներից: Reuters լրատվական գործակալության լրագրողի այն հարցին, թե արդյոք Լեմպարդը պատրաստ է իր հարուստ փորձով քաջալերել պատանուն, Ֆրենկը պատասխանել է, որ հազիվ թե Ուիլշերն օգնության կարիք զգա, քանի որ վերջին շրջանում տղան ուղղակի հիանալի խաղ է ցուցադրում ու պատահական չէ, որ "կանոնիրների" հիմնական կազմի խաղացող է. "Վենգերի թիմում Ջեկն ուղղակի հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում: Որոշ մարդկանց ու երկրպագուների կարծիքով երիտասարդ խաղացողներին հարկավոր է նախ փորձ ձեռք բերել իրենց ակումբներում` խաղալով թոփ մակարդակի խաղերում, և միայն այդ խաղերում ցուցադրած որակների շնորհիվ կարելի է կրել ազգային թիմի մարզաշապիկը: Այս հարցում Ջեկը հավաքականի իդեալական խաղացող է: Իհարկե, ես խաղադաշտում միշտ նրա կողքին կլինեմ, կհուշեմ, սակայն նա արդեն թոփ մարկարդակի խաղացող է":
Իր հերթին էլ 19-ամյա կիսապաշտպանը նշել է, որ իր համար ֆուտբոլիստի իդեալական օրինակ է "Արսենալի" 23-ամյա ավագ, իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը. "Ինձ համար Սեսկը կրկնօրինակաման իդեալական ֆուտբոլիստ է: Նա այն խաղացողն է, որին ես կցանականայի ամենից շատ նմանվել: Նա անընդհատ իմ կողքին է ու օգնում է ինձ: Ես դեռ երիտասարդ եմ և կարող եմ հասնել նրա մակարդակին: Ինչ վերաբերում է Լեմպարդի հաճոյախոսություններին, ապա ես նրանից շատ բան կարող եմ սովորել` հանդես գալով հավաքականի կազմում նրա ու Ջերարդի հետ համատեղ: Լեմպարդը նույնպես օրինակելի վարքագիծ ունեցող խաղացող է: Շատ շնորհակալ եմ նրան": | |
|
Total comments: 0 | |