Home » 2011 » Փետրվար » 18 » Լեմպարդը հավատում է "Չելսիի" ուժերին
22:40
Լեմպարդը հավատում է "Չելսիի" ուժերին
Լոնդոնի "Չելսիի" անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը իր կարծիքն է հայտնել թիմի` Անգլիայի "Պրեմիեր լիգայի" առաջնության մրցաշարային իրավիճակի մասին: Կիսապաշտպանի խոսքերով լոնդոնցիները պարզապես պարտավոր են առաջնության լավագույն քառյակում ընդգրկվել, որպեսզի "Չեմպիոնների լիգայի" ուղեգիր նվաճեն, քանի որ հակառակ դեպքում դա իրենց համար կլինի իսկական անարգանք:
Անգլիացի կիսապաշտպանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է. "Մենք պարզապես պարտավոր ենք լինել լավագույն քառյակում: "Չելսին" պետք է հայտնվի "Չեմպիոնների լիգայում" հաջորդ մրցաշրջանում: Եթե թիմին դա չհաջողվի անել, ապա դա իսկական աղետ կլինի: Դժվար կլինի գերազանցել "Մանչեսթեր Յունայթեդին", այդ պատճառով առաջին պլան են մղվում "Անգլիայի գավաթ"ը և "Չեմպիոնների լիգան":
Հիշեցնենք, որ այս պահին "Չելսին" 5-րդ տեղն է զբաղեցնում երկրի առաջնությունում` 26 հանդիպումների արդյունքում ունենալով 45 միավոր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0