Home » 2011 » Փետրվար » 19 » Լեմպարդը սատարում է հորեղբորը
21:09
Լեմպարդը սատարում է հորեղբորը
Լոնդոնի "Չելսիի" անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ իր հորեղբայրը` հոթսպուրյան "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, կարող է դառնալ Ֆաբիո Կապելոյի արժանի հետնորդը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրենկը նշել է. "Վերջնական որոշումը, իհարկե, նրան է պատկանում, բայց պարզապես հիանալի կլիներ, եթե Անգլիայի հավաքականը գլխավորեր ազգությամբ անգլիացի մարզիչ: Իսկ եթե դա լինի Ռեդնապը, ապա, հավատացեք, նա արժանապատիվ կկատարի իր աշխատանքը: Բայց դա հետո, իսկ հիմա մենք խաղում ենք հանուն Ֆաբիո Կապելոյի: Եվ մենք, վերջապես, պետք հաղթանակ տոնենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0