Home » 2011 » Փետրվար » 21 » "Լիլը" պատրաստ է հրաժարվել Ազարից կլորիկ գումարի դիմաց
19:32
"Լիլը" պատրաստ է հրաժարվել Ազարից կլորիկ գումարի դիմաց
Անգլիական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ ֆրանսիական "Լիլ" ակումբի ղեկավարությունը հայտնել է այն գումարի չափը, որի դիմաց պատրաստ է հրաժարվել իր ակումբի բացարձակ առաջատար բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարից: "Լիլի" ղեկավարության կարծիքով 20-ամյա տաղանդաշատ կիսապաշտպանն "արժե" շուրջ 21 մլն. ֆունտ:
Այս առումով "Լիլի" գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. "Եթե ամռանը որևէ ակումբ առաջարկով հանդես գա Ազարին գնելու համար, ապա մենք կքննարկենք այդ տարբերակը: Սակայն եթե այդ առաջարկը մեզ չգոհացնի, ապա մենք մեր ակումբում կպահենք նրան":
Նշենք, որ 20-ամյա Ազարի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական գրանդներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0