Home » 2011 » Փետրվար » 25 » "Լիվերպուլն" ավելի հանրահայտ է, քան "Յունայթեդը"
20:38
"Լիվերպուլն" ավելի հանրահայտ է, քան "Յունայթեդը"
Երեկ "Sport+Markt and PR Marketing" պարբերականում հետաքրքիր տեղեկություն է տպագրվել, համաձայն որի անգլիական "Լիվերպուլն" ավելի հանրահայտ է, քան "Մանչեսթեր Յունայթեդը": Այս եզրակացությունը պատահական ձևով չի կազմվել. հաշվի են առնվել երկու թիմերի խաղերին հաճախող երկրպագուների միջին քանակը, թիմերի ֆան ակումբների քանակը ողջ աշխարհում և այլ հանգամանքներ` սկսած մարզաշապիկների վաճառքի եկամուտից մինչև տրանսֆերների վրա ծախսված գումարներ: Համաձայն պարբերականի հաշվարկների` "Լիվերպուլն" աբողջ աշխարհում ավելի մեծ շրջանառություն ունի, քան "Կարմիր սատանաները": Սակայն պարբերականում տպագրված հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնել, որ վերջին շրջանում Անգլիայի "Պրեմիեր լիգայում" տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել հետագա պայքարի վրա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1