11:57 "Լիվերպուլը" չի ցանկանում կորցնել իր երկու ֆուտբոլիստներին | |
Անգլիական մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ մերսիսայդյան "Լիվերպուլի" ղեկավարությունը չի ցանկանում կորցնել իր երկու առանցքային ֆուտբոլիստներին` իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնային և հոլանդացի հարձակվող Դիրկ Կայտին: Անգլիական People պարբերականը հավաստում է, որ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել ներկայիս պայմանագիրը Պեպե Ռեյնայի հետ, և ըստ նոր պայմանագրի` իսպանացի դարպասապահը շաբաթական կստանա ավելի քան 10 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ հոլանդացի հարձակվողի հետ կկնքվի նոր պայմանագիր, ըստ որի` Կայտը կարող է իր ֆուտբոլային կարիերան ավարտել "Էնֆիլդում"` գումարային առումով չունենալով ոչ մի կորուստ:
| |
|
Total comments: 0 | |