18:27 "Լիվերպուլը" "Եվրոպայի լիգա" է հրավիրել Սթերլինգին | |
Անգլիական "Լիվերպուլը" "Եվրոպայի լիգայի" 1/16 եզրափակիչի շրջանակներում չեխական "Սպարտայի" դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 16-ամյա հարձակվող Ռահիմ Սթերլինգին, ով խաղում է "Լիվերպուլի" երիտասարդական ակումբում: Նշենք, որ հարձակվողի 16 տարին լրացել է 2010թ.-ի դեկտեմբերին և հիմա նա դպրոցական արձակուրդների մեջ է: Եթե Սթերլինգը խաղադաշտ դուրս գա, նա կդառնա "Լիվերպուլի" պաշտոնական հանդիպման մասնակցած ամենարեիտասարդ ֆուտբոլիստը: Այդ ժամանակ 16 տարեկան 71 օրական հասակում Սթերլինգը կարող է գերազանցել մայիսին 18-ամյա Ջեկ Ռոբինսոնի սահմանած ռեկորդը: Իսկ վերջում հավելենք, որ "Անգլիայի երիտասարդական գավաթի" խաղարկության երկուշաբթի օրը կայացած խաղում ֆուտբոլիստը հինգ գնդակ է ուղարկել "Սաուսեդի" դարպասը, իսկ իր թիմը հաղթել է 9:0 ոչ ֆուտբոլային հաշվով: | |
|
Total comments: 0 | |