Home » 2011 » Փետրվար » 20 » "Մալագայում" լուրջ համալրումների են սպասում
19:37
"Մալագայում" լուրջ համալրումների են սպասում
Ինչպես հաղորդում են իսպանական մարզական ԶԼՄ-ները, "Լա Լիգայում" հանդես եկող "Մալագան", որը վերջերս մեծահարուստ արաբ սեփականատերեր ունեցավ, արդեն հիմա մեծ ուշադրությամբ կազմում է ամռանն իրականացվելիք տրանսֆերների ցուցակը:
Ըստ թերթերից մեկի` "Մալագայի" գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է ամռանն իր թիմում տեսնել Լոնդոնի "Արսենալի" 34-ամյա դարպասապահ Մանուել Ալմունիային ու մադրիդյան "Ռեալի" 25-ամյա հենակետային կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյին: Այս խաղացողներին ձեռք բերելու համար թիմի արաբ շեյխերն պատրաստ են ներդնել առնվազն 25 մլն եվրո:

Իհարկե, այս տրանսֆերների մասին ավելի լրջորեն կարելի է խոսել մրցաշրջանի ավարտից հետո. եթե "Մալագան" դուրս մնա բարձրագույն խմբից, ապա դժվար թե Պելեգրինիին պաշտոնում մնալու շանս կընձեռվի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0