17:05 Մալուդա. "Պրեսինգ կիրառելու համար պետք է շատ աշխատել" | |
Լոնդոնի "Չելսիի" ֆրանսիացի 30-ամյա կիսապաշտպան
Ֆլորան Մալուդան իր կարծիքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլում պրեսինգի կիրառման ու
նշանակության մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ այս հարցում աշխարհում ներկայում լավագույնը կարելի է համարել կատալոնական "Բարսելոնային". "Պրեսինգի, այսպես ասած` տեղային ճնշման համար շատ երկար պետք է աշխատել մարզումների ժամանակ, քանի որ այստեղ ամենակարևորը ճիշտ կողմնորոշվելն
է: Եթե թիմն անհրաժեշտ վարպետությամբ և միասին չի դիմում պրեսինգի, ապա լուրջ
խնդիրներ է ունենում և երկրի առաջնությունում, և այլ մրցաշարերում, քանի որ կորցնում է խաղային
հավասարակշռվածությունը: Պրեսինգ կիրառելու ուղղությամբ մենք շատ ենք աշխատում
մարզումների ժամանակ: Կան հստակ ազդանշաններ, թե երբ է անհրաժեշտ սկսել
ճնշումը, ընդ որում բոլորը միասին պետք է գործեն: Երբեմն դու հարմար պահի
ես սպասում դաշտի կենտրոնում, բայց եթե դու իսկապես ցանկանում ես ճնշել
մրցակցին, ապա մեկնարկում ես համարյա թե նրա կիսադաշտում: Սա շատ
վտանգավոր կարող է լինել, քանի որ դու կարող ես հանկարծակի կազմակերպված արագ հակագրոհի հանդիպել, քանի որ
թիկունքում շատ ազատ տարածություն է մնում: Այդպես հավաքական խաղալու ունակությունն
ակումբային բարձրագույն մակարդակում հաջողության գլխավոր բանալին է: Դրա հրաշալի
օրինակը "Բարսելոնան" է: Մարդիկ շատ են խոսում այն մասին, որ այս
ակումբում փոխանցումների բարձր մակարդակ կա, բայց այսօր "Բարսելոնան" աշխարհի լավագույն
ակումբն է միայն հենց պրեսինգի հարցում":
| |
|
Total comments: 0 | |