17:48 "Մանչեսթերը"` երկու շաբաթ առանց Ռիոյի | |
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ" ակումբի անգլիացի պաշտպան Ռիո Ֆերդինանդը վնասել է ձկնանման մկանները, որի պատճառով էլ ստիպված է բուժվել մոտ երկու շաբաթ: Հիշեցնենք, որ Ֆերդինանդը վնասվածք է ստացել "Վուլվերհեմփթոնի" հետ նախա- խաղային մարզման ժամանակ:
Հավելենք նաև, որ Ռիոն չմասնակցեց այդ ճակատագրական հանդիպմանը, որի ժամանակ "Կարմիր սատանաների"` անպարտելիության 30-խաղյա շարքը, որը ձգվում էր 2010թ. ապրիլի 3-ից, վերջիվերջո ընդհատվեց: Խաղից դժգոհ "մանկունիացիների" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն իր պաշտպանի վնասվածքի վերաբերյալ միայն ասել է. "Ռիոն վնասել է մկանները և ամենայն հավանականությամբ մոտ երկու շաբաթ չի խաղա": | |
|
Total comments: 0 | |