Home » 2011 » Փետրվար » 1 » Մանչինին սպասում է Բալոտելլի վերաադարձին
17:02
Մանչինին սպասում է Բալոտելլի վերաադարձին

Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին  հնարավոր է, որ մասնակցի "Մանչեսթեր Յունայթեդի" հետ դերբիին, որը կայանալու է փետրվարի 12-ին "Օլդ Թրաֆորդ" մարզադաշտում: Այս մասին անգլիական ԶԼՄ-ներին հաղորդել է "քաղաքաբնակների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին. "Ես հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի: Կարծում եմ, որ նա պատրաստ կլինի դերբիին":

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Բալոտելլին ծնկի վնասվածք էր ստացել: Բժիշկներին հաջողվեց այպես անել, որ երիտասարդ հարձակվողը խուսափի վիրահատությունից, և ահա արդյունքը. Մարիոն մոտ է վերականգնվելուն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0