Home » 2011 » Փետրվար » 12 » Մանուչարյանի մտորումները Ռուսաստանի ազգային հավաքականի հետ խաղից առաջ
12:45
Մանուչարյանի մտորումները Ռուսաստանի ազգային հավաքականի հետ խաղից առաջ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը TotalFootball.am-ի թղթակցի խնդրանքով իր կարծիքն է հայտնել Վրաստանի դեմ ընկերական հանդիպման վերաբերյալ.  "Իմ կարծիքով մրցաշրջանի այս ժամանակահատվածի համար նորմալ խաղացինք: Մրցաշրջանի սկիզբ է, դեռ շատ հանդիպումներ չենք անցկացրել, և տղաները ֆունկցիոնալ առումով պատրաստ չեն: Հաշվի առնելով դա` վատ հանդես չեկանք` հատկապես երկրորդ կեսում: Առաջինում մի փոքր, այսպես ասած, քնած տեսք ունեինք, բայց երկրորդում ավելի աշխույժ էինք գրոհների ժամանակ և ավելի ուշադիր էինք պաշտպանությունում: Իմ խաղի մասին, ավելի ճիշտ կլինի, որ մարզիչը գնահատական տա, բայց իմ կարծիքով բոլոր տղաներն էլ անմնացորդ նվիրումով խաղացին, բայց ցավոք պարտվեցինք: Շատ մեծ էր հաղթելու ցանկությունը, բայց մարտականորեն ենք տրամադրված, և հուսով եմ, որ Ռուսաստանի դեմ ամբողջ հանդիպումը կանցկացնենք, ինչպես երկրորդ խաղակեսն անցկացրեցինք Վրաստանի հետ հանդիպման ժամանակ:
Մանուչարյանը նշել է, որ ֆունկցիոնալ առումով պատրաստ լինելու համար ինքը պետք է աշխատանքի այդ ուղղությամբ. "Նախապես էր մարզիչն ինձ վստահել 11 մետրանոցն իրացնելու իրավունքը, և ես իրացրեցի: Շատ ուրախ եմ, որովհետև երկար ժամանակ խաղային պրակտիկա չունեի: Վերջին երկու-երեք ամսվա մեջ սա իմ առաջին հանդիպումն էր և կարելի է ասել գրեթե 90 րոպե խաղացի: Այդ առումով գոհացուցիչ է և ամեն օր աշխատում եմ, որպեսզի մինչև մարտ ամիսը ֆունկցիոնալ լավ վիճակում լինեմ":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 443 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0