Home » 2011 » Փետրվար » 3 » Մաուրոն վերադառնում է հայրենիք
16:07
Մաուրոն վերադառնում է հայրենիք
Իտալական անձնագրով հանրահայտ արգենտինացի ֆուտբոլիստ Մաուրո Կամորանեյզին որոշում է կայացրել վերադառնալ պատմական հայրենիք, որտեղ հանդես կգա "Լանուս" թիմի կազմում:
Հիշեցնենք, որ 34-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանը սկսել էր գերմանական "Շտուտգարտում", սակայն չէր կարողացել ամրապնդվել այս պահին Բունդեսլիգայի ետնապահի կազմում և որոշել է լքել Գերմանիան ու 13 տարի անց վերադառնալ հարազատ Արգենտինա:
Տեղեկացնենք, որ Մոուրոն 1998թ. հեռացել էր արգենտինական "Բանֆիլդ" ակումբից, որից հետո հանդես է եկել մեքսիկական "Կրուս Ազուլում", ինչպես նաև իտալական "Վերոնայում" ու "Յուվենթուսում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0