Home » 2011 » Փետրվար » 20 » Մարոտտա. "Պաստորեն "Յուվեում" չի կարող խաղալ"
18:24
Մարոտտա. "Պաստորեն "Յուվեում" չի կարող խաղալ"
Թուրինյան "Յուվենթուսի" գլխավոր մարզական տնօրեն Բեպե Մարոտտան իտալական La Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ "Պալերմոյի" երիտասարդ հարձակվողական ոճի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն ոչ մի դեպքում չի կարող տեղափոխվել թուրինյան գերակումբ, քանի որ "Պալերմոյի" նախագահ Մաուրիսիո Զամպարինին շատ մեծ գումարներ է պահանջում իր խաղացողի համար. խաղացողի նախնական գինը մոտ 70 մլն եվրո է: Մարոտտան նաև ասել է. "Մենք լավ հարաբերություններ ունենք Զամպարինիի հետ, բայց այս դեպքում նույնիսկ բարեկամական հարաբերությունները մեզ չեն կարող օգնել, որ տղան տեղափոխվի մեզ մոտ: Անշուշտ, Պաստորեն հոյակապ խաղացող է, դրանում կասկածի նշույլ իսկ չկա, բայց նրա տրանսֆերային գինը բավականին բարձր է, իսկ մենք չենք կարող նման կարգի շռայլություններ կատարել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0