Home » 2011 » Փետրվար » 21 » "Մարսելը" "Յունայթեդի" դեմ հանդես կգա կորուստով
20:21
"Մարսելը" "Յունայթեդի" դեմ հանդես կգա կորուստով
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆրանսիական "Մարսելի" հարձակվող Անդրե Պիեր Ժինյակը Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրում աճուկի վնասվածք է ստացել և չի կարող մասնակցել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպմանը:
Նշենք, որ 25-ամյա հարձակվողը վնասվածքը ստացել է "Մարսել"-"Սենտետիեն" հանդիպման ավարտից 16 րոպե առաջ, երբ "Մարսելը" հաղթում էր 2:1 հաշվով: Հանդիպման ավարտից հետո բժիշկները զննել են ֆրանսիացուն և նախնական տվյալներով նա խաղադաշտ դուրս չի գա մոտ երկու շաբաթ, սակայն վնասվածքից ապաքինման ժամանակը կարող է երկարաձգվել: Բացի այդ "Մարսելի" մյուս երկու հարձակվողները` Բրանդաոն և Լոիկ Ռեմին, դեռևս լիարժեք չեն ապաքինվել վնասվածքից և նրանց մասնակցությունը "կարմիր սատանաների" հետ հանդիպմանը կասկածի տեղիք է տալիս:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0