Home » 2011 » Փետրվար » 23 » "Մարսելը" հարձակվողների խնդիր կունենա
23:46
"Մարսելը" հարձակվողների խնդիր կունենա
Ֆրանսիական "Մարսելի" գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հետ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի մրցախաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր թիմի կադրային խնդիրներին: Դեշամը նշել է, որ թիմի հարձակվողներ Լորիկ Ռեմիի և Բրանդաուի մասնակցությունը խաղին շատ հնարավոր է ու հավանական, թեև խաղացողները նոր են ապաքինվել ծանր վնասվածքներից. Ռեմին վնասել էր աքիլլեսյան գարշապարը, իսկ ահա բրազիլացին` ծնկահոդը: Այս երկու խաղացողներն արդեն մարզվում են ընդհանուր թիմի հետ: Շարք է վերադարձել նաև մարսելցիների առաջատար Մաթյե Վալբուենան, սակայն նա ամենայն հավանականությամբ չի մասնակցի այս հանդիպմանը, քանի որ բժիշկների կարծիքով ֆուտբոլիստի առողջությունն այս խաղից հաստատ ավելի թանկ է: Վերջում հավելենք, որ "Մարսելի" կազմում հաստատ չի խաղա թիմի ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը, ով երկու շաբաթով շարքից դուրս է մնացել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 516 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0