Home » 2011 » Փետրվար » 9 » Մեկ օրում գտան նոր մարզչի
17:36
Մեկ օրում գտան նոր մարզչի

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, Սանտանդերի "Ռասինգն" այսուհետ արդեն նոր գլխավոր մարզիչ ունի. այդ պաշտոնում է հայտնվել Մարսելինո Գարսիա Տորալը, ով 2007/08 մրցաշրջանում արդեն մարզել է սանտանդերյան թիմը: Իսպանական թերթը հաստատում է, որ արդեն այսօր Տորալը թիմի հետ առաջին մարզումը կանցկացնի` նախապատրաստվելով Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի "Սևիլյայի" հետ խաղին, որը կայանալու է "Ռասինգի" սեփական հարկի տակ: Հավելենք, որ Տորալի հետ պայմանագիր է ստորագրվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Վերջում հիշեցնենք, որ Տորալը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Միգել Անխել Պորտուգալին, ում երեկ պաշտոնից հեռացրել էր ակումբի հնդիկ նոր սեփականատեր Աշան Ալի-Սայիդը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0