Home » 2011 » Փետրվար » 19 » Մեքսեսը դեռևս չի հետաքրքրում "Միլանին"
09:49
Մեքսեսը դեռևս չի հետաքրքրում "Միլանին"
Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին պաշտոնապես հերքել է իտալական մարզական ԶԼՄ-ներում վերջերս շրջանարվող այն լուրը, թե իբր "ռոսոներիները" ցանկանում են գնել հռոմեական "Ռոմայի" ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսին: Գալիանին հայտարարել է. "Մեր և Մեքսեսի միջև ոչ մի նախնական համաձայնություն էլ չկա: Մենք չենք ցանկանում անհանգստություն պատճառել ոչ ֆրանսիացուն, ոչ էլ ֆուտբոլային ճգնաժամ ապրող "Ռոմային": Եթե Մեքսեսը չցանկանա երկարաձգել հռոմեացիների հետ իր պայմանագրի ժամկետը, ապա այդ դեպքում միայն կարելի է հավանական համարել նրա տրանսֆերը դեպի "Միլան": Մեքսեսը գերազանց պաշտպան է, սակայն նա դեռ գործող պայմանագիր ունի":
Հիշեցնենք, որ Մեքսեսի պայմանագիրը հռոմեական "գայլերի" հետ ավարտվում է այս ամռանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0