Home » 2011 » Փետրվար » 2 » Մեր հավաքականը զիջել է դիրքերը
19:07
Մեր հավաքականը զիջել է դիրքերը

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը, ի տարբերություն նախորդ ամսվա, նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը: Հավելենք, որ փետրվարի 9-ին կայանալիք ընկերական խաղի մեր հարևան ու մրցակից Վրաստանի հավաքականը մեկ հորիզոնական վեր է բարձրացել և հիմա 71-րդն է:

Ստորև ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի` փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը (մուգ տառատեսակով այն թիմերն են, որոնք Եվրո 2012թ. խմբային առաջնությունում մեր մրցակիցներն են).

1. Իսպանիա – 1887 (միավոր)
2. Հոլանդիա – 1723
3. Գերմանիա – 1485
4. Բրազիլիա – 1446
5. Արգենտինա – 1367
6. Անգլիա – 1195
7. Ուրուգվայ – 1152
8. Պորտուգալիա – 1090
9. Խորվաթիա – 1075
10. Հունաստան – 1016
12. Ռուսաստան – 912
20. Սլովակիա – 854

34. Ուկրաինա – 702
35. Իռլանդիա – 681
36. Բելառուս – 655
55. Լիտվա – 532
62. Հայաստան – 514

71. Վրաստան – 449
76. Լատվիա – 429
77. Ուզբեկստան – 424
79. Մակեդոնիա – 418

81. Մոլդովա – 411
87. Էստոնիա – 386
99. Ադրբեջան – 344
133. Թուրքմենստան – 182
137. Ղազախստան – 161
141. Տաջիկստան – 141
175. Ղրղզստան – 50
202. Անդորրա – 2

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 406 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0